Շալվա Պապուաշվիլի. «Կեղծիք» - այս բառը, հավանաբար, լավագույնս բնութագրում է «Ազգային շարժումը», նրա քաղաքական ու ինտելեկտուալ սերուցքը
Շալվա Պապուաշվիլի. «Կեղծիք» - այս բառը, հավանաբար, լավագույնս բնութագրում է «Ազգային շարժումը», նրա քաղաքական ու ինտելեկտուալ սերուցքը

«Կեղծիք» – այս բառը, հավանաբար, լավագույնս բնութագրում է «Ազգային շարժումը», նրա քաղաքական ու ինտելեկտուալ սերուցքը,- այս մասին սոցցանցում գրում է «Վրացական երազանքի» հասարակայնության հետ կապերի քարտուղար Շալվա Պապուաշվիլին։

«Այն ամենը, ինչ արել ու անում է նրանց քաղաքական ու մտավոր վերնախավը, ինչի մասին խոսել է ու խոսում է, կեղծ է ու մոդելավորված։

Կեղծ զարգացում, կեղծ բարգավաճում, կեղծ արևմտամետություն, կեղծ մարդասիրություն, կեղծ լիբերալիզմ, կեղծ առաջընթաց, կեղծ ժողովրդավարություն, կեղծ արդարադատություն, կեղծ մարդու իրավունքներ, կեղծ հայրենասիրություն, կեղծ… Կեղծ… Կեղծիք է նրանց անունը»,- գրում է Շալվա Պապուաշվիլին: