Շալվա Պապուաշվիլի. Կարևոր չէ, թե ինչպես են կոմիտեները բաշխվում մեծամասնության և ընդդիմության միջև, գլխավորը համաձայնությունն է
Շալվա Պապուաշվիլի. Կարևոր չէ, թե ինչպես են կոմիտեները բաշխվում մեծամասնության և ընդդիմության միջև, գլխավորը համաձայնությունն է

Կարևոր չէ, թե ինչպես են կոմիտեները բաշխվում մեծամասնության և ընդդիմության միջև, գլխավորը համաձայնությունն է, – Վրաստանի Առաջին ալիքին ասաց խորհրդարանի կրթության կոմիտեի նախագահ Շալվա Պապուաշվիլին:

Պատգամավորի խոսքով, համաձայնագրի հիմնական ոգին համագործակցությունն ու պարտականությունների բաշխումն է:

«Համաձայնագիրը չի նշանակում որևէ թվաբանություն և պաշտոնների զբաղեցում, այլ դրա հիմնական ոգին համագործակցությունն է և մեծամասնության և ընդդիմության միջև պարտականությունների բաշխումը: Երբ այս ոգին կկիսեն բոլորը, այդ դեպքում ոչ հրաժարականը, ոչ էլ փոխանցումը դժվար չեն լինի: Որ կոմիտեն կվերաբաշխվի, երկրորդական է, որակն է, գլխավորը` համաձայնությունն է: Անկախ անուններից, կարևոր է համագործակցել: Ընդդիմությունը ներկայացված է կրթության կոմիտեում և չկա որևէ տարաձայնություն», – ասաց Պապուաշվիլին: