Շալվա Պապուաշվիլի. Իսրայելի պետության դեմ չարդարացված, դաժան և անմարդկային ագրեսիան անընդունելի է, վրաց ժողովուրդը աջակցում է եղբայր Իսրայելին
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին արձագանքում է Իսրայելում տեղի ունեցող զարգացումներին։
Ինչպես նշում է Շալվա Պապուաշվիլին, Իսրայել պետության դեմ անմարդկային ագրեսիան անընդունելի է։
«Իսրայել պետության դեմ չարդարացված, դաժան և անմարդկային ագրեսիան անընդունելի է։ Վրաց ժողովուրդը աջակցում է եղբայր Իսրայելին: Աշխարհում նման բռնության տեղ չպետք է լինի»,- սոցցանցում գրել է Շալվա Պապուաշվիլին։
Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 22 և վիրավորվել Իսրայելի ավելի քան 100 քաղաքացի։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։