Շալվա Պապուաշվիլի. Իշխանության ցանկացած քայլ պայմանավորված է երկրի անվտանգության ամրապնդմամբ
Մենք ամենօրյա ու մշտական վտանգի տակ ենք։ Մեր տարածքի 20 տոկոսը օկուպացված է, այնտեղ տեղակայված են օկուպացիոն ուժեր, ուստի ռիսկերն ամենօրյա են,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Խորհրդարանի նախագահը մեկնաբանել է տարածված տեղեկությունը, թե Մեջվրիսխևիի մերձակայքում գտնվող օկուպացված տարածքում ապօրինի ապակառուցողական գործողություններ են նկատվում։
Շալվա Պապուաշվիլիի խոսքով, իշխանության ցանկացած քայլ պայմանավորված է անվտանգության ամրապնդմամբ, որպեսզի երկիրն այս առումով հավելյալ սպառնալիքների չբախվի։
«Դա վրացական իշխանության պատասխանատվությունն է։ Նրա ցանկացած քայլ պայմանավորված է անվտանգության ամրապնդմամբ և երկրի անվտանգությանը հավելյալ վտանգ չստեղծելով։ Սա էր ՆԱՏՕ իմ այցի բովանդակությունը, որ մենք հաղորդակցություն ունեինք մեր գործընկերների հետ և միասնական դիրքորոշում տարածաշրջանի անվտանգության և Վրաստանի անվտանգության վերաբերյալ»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։