Շալվա Պապուաշվիլի. Իրականում, ընտրությունները խաղաղ են ընթանում, բայց երեք հեռուստաընկերություններ փորձում են ցույց տալ, որ աժիոտաժ կա
Շալվա Պապուաշվիլի. Իրականում, ընտրությունները խաղաղ են ընթանում, բայց երեք հեռուստաընկերություններ փորձում են ցույց տալ, որ աժիոտաժ կա

Փաստորեն, ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում, բայց երեք հեռուստաընկերություններ փորձում են ցույց տալ, իբր աժիոտաժ է,- ասաց «Վրացական երազանքի» հասարակայնության հետ կապերի քարտուղար Շալվա Պապուաշվիլին։

Նա ասաց, որ ողջ օրվա ընթացքում լրատվամիջոցներում լիակատար հիստերիա է: Ըստ Պապուաշվիլիի, որոշ լրատվամիջոցներ դա ներկայացում են, թե իբր լարվածություն կա ընտրատեղամասերի մոտ, բայց իրականում մենք տեսնում ենք զավեշտական ​​իրավիճակներ։

«Դեռևս շարունակվում է ապատեղեկատվության տարածումը երկու ID քարտերի մասին: «Ազգային շարժումը» կեղծ տեղեկատվական քարոզարշավ է իրականացրել, իբր հայտնաբերված երկու նույնականացման քարտերը վկայում են, որ ընտրությունները կեղծվել են։ Պարզաբանումը տվել է արդարադատության նախարարությունը՝ անձը փոխել է ազգանունը, և քանի որ դա տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին ցուցակները ԿԸՀ հանձնելուց հետո, այդ անձը գրանցվել է հին ազգանունով: Չնայած այս բացատրությանը, հեռուստաընկերություններն ու ընդդիմությունը ակտիվ քարոզչություն են իրականացնում, իբր սա ինչ-որ խախտում է։

Ես դիմում եմ անձնական տվյալների պաշտպանության տեսուչին, քանի որ մենք բախվում ենք անձնական տվյալների խախտմանը և պետք է արձագանքենք դրան: Դիմում եմ լրատվամիջոցներին և «Ազգային շարժմանը» դադարեցնել շահարկումները, քանի որ սա ընտրությունները վարկաբեկելու փորձ է։ Ողջ օրը լրատվամիջոցներում կատարյալ հիստերիա է: Ուզում են այնպիսի պատկեր ներկայացնել, թե իբր լարվածություն կա տեղամասերի մոտ, իրականում տեսնում ենք զավեշտական ​​իրավիճակներ։ Երբեմն մեր ներկայացուցիչներին նպատակաուղղված խոչընդոտում են իրենց գործունեության մեջ։ Մենք տեսանք Գլդանիի ընտրատեղամասերից մեկում, թե ինչպես են հետապնդում մի կնոջ, իբր նա երկու անգամ է քվեարկել։ 1800 ընտրատեղամասերից միջադեպ տեղի է ունեցել հինգ ընտրատեղամասում։ Զուգդիդիում մեկ լուրջ միջադեպ է եղել, «Ազգային շարժման» սադրիչները աչքի են ընկել սադրանքներով: Իրականում ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում, սակայն երեք հեռուստաընկերություններ փորձում են ցույց տալ, որ աժիոտաժ կա»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։