Շալվա Պապուաշվիլի. Ինչքան էլ առաջընթաց ունենանք տարբեր ուղղություններով, պետք է միշտ հիշել, որ հաշմանդամների համար հավասար հնարավորություններ ապահովելը մեր ամենօրյա աշխատանքի խնդիրն է
Շալվա Պապուաշվիլի. Ինչքան էլ առաջընթաց ունենանք տարբեր ուղղություններով, պետք է միշտ հիշել, որ հաշմանդամների համար հավասար հնարավորություններ ապահովելը մեր ամենօրյա աշխատանքի խնդիրն է

Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է, 2017 թվականին մեր կառավարությունը սահմանեց հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները Վրաստանի Սահմանադրությամբ, իսկ 2020 թվականին ընդունված հաշմանդամների իրավունքների մասին նոր օրենքը բացեց հնարավորությունների նոր դուռ։ Այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Այսօր, երբ Եվրոպական խորհրդի կողմից Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն մի քանի օր է մնացել, հատկապես ուշագրավ է հաշմանդամների դերն ու նվիրվածությունն այս գործընթացներին։ Հատկապես մեր վիրավոր զինվորականները, ովքեր աշխարհի թեժ կետերում պաշտպանել են համաշխարհային խաղաղությունը, և այսօր, որպես հաջողակ պարատլետներ, միջազգային մակարդակով անվանում են մեր հայրենիքը։

2024-ի պետբյուջեում կարևոր նորություն կլինի՝ սոցիալական վերականգնման և երեխաների խնամքի ծրագիրը կավելանա 10 մլն լարիով, ինչը ռեկորդային աճ է և կդառնա 76 մլն։ Այս ծրագրի ենթածրագրերը կայուն և ուժեղ ծառայություններ են ստեղծում տարբեր կարիքներ ունեցող հաշմանդամների համար, իսկ սոցիալական փաթեթի ավելացումը կազդի բոլոր կատեգորիաների հաշմանդամների վրա։

Բայց որքան էլ առաջընթաց ունենանք տարբեր ուղղություններով, պետք է միշտ հիշել, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ապահովելը մեր ամենօրյա աշխատանքի խնդիրն է, իսկ արագ և ճիշտ որոշումները կայացվում են հենց հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ և ներգրավմամբ,- գրել է Պապուաշվիլին։