Շալվա Պապուաշվիլի. Իմ վիշտն ու ցավակցությունն եմ հայտնում Բրովարում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին, հատկապես աղոթում եմ երեխաների և բոլոր վիրավորների համար
Շալվա Պապուաշվիլի. Իմ վիշտն ու ցավակցությունն եմ հայտնում Բրովարում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին, հատկապես աղոթում եմ երեխաների և բոլոր վիրավորների համար

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին իր ցավակցությունն է հայտնում Ուկրաինայի Բրովար քաղաքում ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։

Պապուաշվիլիի խոսքով՝ սա սրտաճմլիկ ողբերգություն է Ուկրաինայի համար։

«Իմ խորին վիշտն ու ցավակցությունն եմ հայտնում Բրովարի մանկապարտեզի մոտ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Սրտաճմլիկ ողբերգություն Ուկրաինայի համար. Հատկապես աղոթում եմ երեխաների և բոլոր վիրավորների համար։ Մաղթում եմ նրանց շուտափույթ ապաքինում»,- գրել է Շալվա Պապուաշվիլին «Թվիթերի» էջում։

Ուկրաինայի Բրովար քաղաքում Ուկրաինայի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտին պատկանող ուղղաթիռը կործանվել է մանկապարտեզի և բնակելի տան մոտ։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 18 մարդ, այդ թվում՝ երեք երեխա և ՆԳ նախարարության ղեկավարությունը։