Շալվա Պապուաշվիլի. Իմ գրասենյակն արդեն դիմել է Վենետիկի հանձնաժողով, մենք կպարզենք, թե ինչ ընթացք ունի Ուկրաինայի ապաօլիգարխիզացիայի մասին օրենքը և կգործենք համապատասխանաբար
Շալվա Պապուաշվիլի. Իմ գրասենյակն արդեն դիմել է Վենետիկի հանձնաժողով, մենք կպարզենք, թե ինչ ընթացք ունի Ուկրաինայի ապաօլիգարխիզացիայի մասին օրենքը և կգործենք համապատասխանաբար

Մենք կիմանանք, թե ինչ ընթացք ունի ուկրաինական ապաօլիգարխացման օրենքը Վենետիկի հանձնաժողովում, և կգործենք ըստ այդմ,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ինչպես նշեց Շալվա Պապուաշվիլին, Վրաստանի խորհրդարանի նախագահի կաբինետն այս առնչությամբ արդեն դիմել է Վենետիկի հանձնաժողովին։

«Ճիշտն ասած, 12 կետերի հետ կապված մենք շփում ունենք Եվրամիության հետ, և այդ մասին որևէ տեղեկություն չենք ունեցել Եվրամիությունից։ Վենետիկի հանձնաժողովի վերաբերյալ Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի ասածը նորություն է: Իմ գրասեյակն արդեն դիմել է Վենետիկի հանձնաժողով՝ պարզելու, թե հիմա ինչ ընթացք ունի ուկրաինական օրենքը։ Գիտենք, որ այս օրենքը տեղադրված է հանձնաժողովի կայքում և սպասում է եզրակացության։ Հետևաբար, մենք կիմանանք, թե ինչ իրավիճակ է, և կգործենք համապատասխանաբար: Ընդհանուր առմամբ, պարզ է, որ մեր օրենքը ուկրաինականի կրկնօրինակն է, հետեւաբար կարիք չկար Վենետիկի հանձնաժողովից լրացուցիչ կարծիք լսելու»,- ասել է Պապուաշվիլին։

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը այսօր ասել է, որ Ուկրաինան հետ է կանչել Վենետիկի հանձնաժողով ուղարկված «Դեօլիգարխացման» օրենքը և այս փուլում չի սպասում եզրակացության։