Շալվա Պապուաշվիլի. Իլիա Երկրորդի ներդրումն անգնահատելի է վրացական հոգևորության ամրապնդման և ազգային ինքնագիտակցության զարգացման գործում
Շալվա Պապուաշվիլի. Իլիա Երկրորդի ներդրումն անգնահատելի է վրացական հոգևորության ամրապնդման և ազգային ինքնագիտակցության զարգացման գործում

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ։

«Շնորհավորում ենք Վրաստանի կաթողիկոս պատրիարք Սրբազնագույն և Երանաշնորհ Իլիա Երկրորդին՝ ծննդյան օրվա առթիվ:

Իլիա Երկրորդի վաստակն անգնահատելի է վրացական ոգեղենության ամրապնդման և ազգային ինքնագիտակցության զարգացման գործում։ Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունեցանք անմիջապես նրանից ստանալ անհրաժեշտ բազմաթիվ խորհուրդներ, սովորել սիրել և հարգել մեր մերձավորին։

Ցանկանում եմ նրան առողջություն և երկարակեցություն մաղթել, հայրենիքին մաղթել նորանոր հաջողություններ, իսկ ամենից առաջ՝ Վրաստանի ամբողջացում, որովհետև սա կլինի Սրբազնագույնի մեծագույն վաստակի գնահատանքը։

Շնորհավորում եմ ձեզ և մաղթում երկար ժամանակ ղեկավարել Վրաստանի Մայր Եկեղեցին»,- գրում է Շալվա Պապուաշվիլին։