Շալվա Պապուաշվիլի.- Հուսով եմ, որ այս անգամ Վրաստանի ջանքերը պատշաճ կերպով կգնահատվեն, և Եվրամիությունը մեզ թեկնածու երկրի կարգավիճակ կտա
Շալվա Պապուաշվիլի.- Հուսով եմ, որ այս անգամ Վրաստանի ջանքերը պատշաճ կերպով կգնահատվեն, և Եվրամիությունը մեզ թեկնածու երկրի կարգավիճակ կտա

2023 թվականի փետրվարին Եվրահանձնաժողովը կսկսի գնահատել Վրաստանի առաջընթացը ԵՄ հանձնարարականների իրականացման հարցում։ Հուսով եմ, որ այս անգամ Վրաստանի ջանքերը հավուր պատշաճի կգնահատվեն, և Եվրամիությունը մեզ թեկնածու երկրի կարգավիճակ կշնորհի,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ ներկայացնելով 2022 թվականի գործունեության հաշվետվությունը և խորհրդարանի 2023 թվականի գործողությունների ծրագիրը։

Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանի անվտանգության և սոցիալ-տնտեսական զարգացման խթանումն այն առաջնահերթություններն են, որոնք կորոշեն 2023 թվականին Վրաստանի խորհրդարանի օրակարգը։

«2023 թվականի փետրվարին Եվրահանձնաժողովը կսկսի գնահատել Վրաստանի առաջընթացը ԵՄ հանձնարարականների իրականացման հարցում։ Այս առումով, հաշվի առնելով արդեն նշանակալի շոշափելի արդյունքները, 2023 թվականի փետրվարի 3-ին Եվրահանձնաժողովի կողմից հրապարակված դրական ոլորտային զեկույցը և այս տարի եվրաինտեգրման ուղղությամբ նախատեսվող միջոցառումները, հուսով եմ, որ Վրաստանի ջանքերը պատշաճ կերպով կգնահատվեն, և այս անգամ Եվրամիությունը մեզ թեկնածու երկրի կարգավիճակ կտա։

Այսպիսով, Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին հետագա առաջընթացը, խորհրդարանի ինստիտուցիոնալ հզորացումը և Վրաստանի անվտանգության ու սոցիալ-տնտեսական զարգացման խթանումը այն առաջնահերթություններն են, որոնք կորոշեն Վրաստանի խորհրդարանի օրակարգը 2023 թվականին։ Հուսով եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում մենք կունենանք նշանակալի արդյունքներ, որոնք էլ ավելի կամրապնդեն մեր երկրի խաղաղ, տնտեսապես ամուր, կայուն և եվրոպական ապագան»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։