Շալվա Պապուաշվիլի. Հենց որ Հանրային պաշտպանի հարցում համաձայնության գալու պատրաստակամություն լինի, այդ համաձայնությունը հնարավոր կլինի
Շալվա Պապուաշվիլի. Հենց որ Հանրային պաշտպանի հարցում համաձայնության գալու պատրաստակամություն լինի, այդ համաձայնությունը հնարավոր կլինի

«ՀԿ-ները սկզբից ևեթ փորձել է ընդդիմության հետ միասին առաջադրել հանրային պաշտպանության թեկնածուներ, իսկ հետո վերջնագրի լեզվով սկսեցին խոսել», – այս մասին լրագրողներին ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով, իշխող թիմը հույս ունի, որ գարնանային նստաշրջանի բացումից հետո համաձայնություն ձեռք կբերվի և կընտրվի հանրային պաշտպան ։

«Հույս ունենք, որ փետրվարին, երբ կբացվի գարնանային նստաշրջանը, այս խորհրդակցությունների արդյունքում կկարողանանք համաձայնության գալ և հանրային պաշտպան ընտրել։ Ցավոք, այս գործընթացը սկզբում ՀԿ-ների փորձն էր ընդդիմության հետ թեկնածուներ առաջադրելու, իսկ հետո սեպտեմբերից վերջնագրի լեզվով սկսեցին խոսել : Սեպտեմբերից սկսած այսքան ամիս այս ամբողջ գործընթացը հիմնված է եղել վերջնագրի վրա։ Թեկնածուներին առաջադրած ՀԿ-ները նույնիսկ չեն մասնակցել մյուս հարցազրույցներին։ Հարցազրույցներին, որտեղ իրենց թեկնածուները մասնակցել են, եկել են լոբբինգ անելու այս թեկնածուներին և, եթե չեմ սխալվում, նույնիսկ հարցեր չեն տվել։ Ո՛չ իրենք, ո՛չ ընդդիմությունը այլ թեկնածուների նկատմամբ հետաքրքրություն չեն ցուցաբերել։ Ի սկզբանե ասում էին, որ այս թեկնածուները կան, պետք է համոզեն մեծամասնությանը, պետք է խաթարեն գործընթացը։ Մենք ի սկզբանե ասել ենք, որ այս գործընթացը չի կարող լինել մի գործընթաց, որտեղ փոքրամասնությունը համոզում է մեծամասնությանը, դա համաձայնության գործընթաց է և հենց որ լինի համաձայնության պատրաստակամություն, վստահեցնում ենք, որ այդ համաձայնությունը հնարավոր կլինի»,- ասաց Շալվա Պապուաշվիլին: