Շալվա Պապուաշվիլի. Հայաստանն ու Ադրբեջանը լիակատար վստահություն ունեն Վրաստանի նկատմամբ, դա բխում է այն քաղաքականությունից, որը երկիրը տարիներ շարունակ վարում է իր հարեւանների նկատմամբ
Շալվա Պապուաշվիլի. Հայաստանն ու Ադրբեջանը լիակատար վստահություն ունեն Վրաստանի նկատմամբ, դա բխում է այն քաղաքականությունից, որը երկիրը տարիներ շարունակ վարում է իր հարեւանների նկատմամբ

«Վրաստանը միակ երկիրն է, որի հանդեպ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը լիակատար վստահություն ունեն,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով, նման վերաբերմունքը բխում է այն քաղաքականությունից, որը Վրաստանը վարում է իր հարեւանների նկատմամբ:

«Մեր յուրահատկությունը բխում է այն քաղաքականությունից, որը տարիներ շարունակ Վրաստանը վարում է իր հարեւանների նկատմամբ։ Այս վստահությունն այն է, ինչ մենք առաջարկում ենք Հայաստանի և Ադրբեջանի մեր բարեկամներին՝ ընդհանուր տարածաշրջանային վստահություն ձևավորելու համար։ Դրա լավ փորձը կա, այդ թվում՝ Վրաստանի վարչապետի մասնակցությամբ պայմանավորվածությունը, երբ ռազմագերիները փոխանակվեցին ականների քարտեզներով։ Այս լավ փորձը կարելի է օգտագործել, ի թիվս այլոց, մենք միշտ առաջարկում ենք մեր արտասահմանյան գործընկերներին օգտագործել Վրաստանը որպես միջնորդ։ Այս դերն արդյունավետ իրականացնելու համար մեզ անհրաժեշտ է այլ երկրների աջակցությունը: Այն միտումը, որ բարձր մակարդակի այցելությունների դինամիկան աճել է, մեծապես ցույց է տալիս, որ մենք ռազմավարական գործընկերություն ունենք ոչ միայն թղթի վրա, այլ այն է, ինչի վրա աշխատում ենք ամեն օր: Առանձնահատուկ ձեռքբերում է իշխանությունների միջև հատուկ հարաբերությունները»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։