Շալվա Պապուաշվիլի. հակակոռուպցիոն բարելավված ցուցանիշներով Վրաստանը Եվրոպայի լավագույն երկրների հնգյակում է
Շալվա Պապուաշվիլի. հակակոռուպցիոն բարելավված ցուցանիշներով Վրաստանը Եվրոպայի լավագույն երկրների հնգյակում է

2022 թվականի կոռուպցիայի ընկալման ինդեքսով Վրաստանը գլոբալ 41-րդ տեղում է և առաջին անգամ ընդգրկվել է Եվրոպայի լավագույն 20-յակում,- այս մասին Twitter-ի իր էջում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանը Եվրոպայի լավագույն երկրների հնգյակում է՝ բարելավված հակակոռուպցիոն ցուցանիշներով։

«Վրաստանն ունի նույն ցուցանիշը, ինչ Չեխիան, Իտալիան և Սլովենիան՝ առաջ անցնելով Եվրամիության անդամ ինը երկրներից և թեկնածու բոլոր երկրներից։ Նաև հակակոռուպցիոն բարելավված ցուցանիշներով Վրաստանը Եվրոպայի լավագույն 5 երկրների շարքում է»,- գրել է Պապուաշվիլին։