Շալվա Պապուաշվիլի. Հացադուլը պետության կողմից հարկադրանքի ձև չէ, նման պահվածքը խրախուսում է Սաակաշվիլիին ավելի չհամագործակցել քրեակատարողական համակարգի կամ բժիշկների հետ
Շալվա Պապուաշվիլի. Հացադուլը պետության կողմից հարկադրանքի ձև չէ, նման պահվածքը խրախուսում է Սաակաշվիլիին ավելի չհամագործակցել քրեակատարողական համակարգի կամ բժիշկների հետ

Հացադուլն այն ձևը չէ, որով որոշումները պետք է պարտադրվեն պետությանը, ուստի ես նրանց կոչ եմ արել դադարեցնել հացադուլը, հոգ տանել իրենց առողջության մասին,- այս մասին Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է «Ազգային շարժման» հացադուլավոր պատգամավորներին տեսակցելուց հետո:

Պապուաշվիլիի խոսքով, դա իրենց իրավունքն է, և նրանք կարող են հացադուլ անել, կարևոր է նաև համագործակցությունը խորհրդարանի ապարատի հետ, և այդ առումով խորհրդարանում պետք է խաղաղություն լինի։

«Վրաստանն իրավական պետություն է, բոլոր հարցերը լուծվում են իրավական ընթացակարգերով, իսկ կոչերը, պարտադրանքը, շանտաժը, հատկապես սեփական առողջության գնով, անընդունելի են։ Ընդհակառակը, նման պահվածքը, ի վերջո, խրախուսում է Միխեիլ Սաակաշվիլիին ավելի չհամագործակցել քրեակատարողական համակարգի կամ բժիշկների հետ»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

«Ազգային շարժման» պատգամավորներ Դավիթ Կիրկիտաձեն, Անա Ծիթլիձեն և Աբդուլա Իսմաիլովը դեկտեմբերի 15-ին հացադուլ են հայտարարել՝ Միխեիլ Սաակաշվիլիին բուժման համար արտերկիր տեղափոխելու պահանջով։ Այսօր նրանց է միացել «Ազգային շարժման» մեկ այլ պատգամավոր՝ Թեմուր Ջանաշիան։ Հացադուլավորներին հանդիպել է Շալվա Պապուաշվիլին: