Շալվա Պապուաշվիլի. Գիորգի Անծուխելիձեի անունը դարձել է մեր ազգային ինքնության մի մասը, ազատության և արժանապատվության խորհրդանիշը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարություն է տարածել ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրվա կապակցությամբ։
Ինչպես գրում է խորհրդարանի նախագահը, Գիորգի Անծուխելիձեի սխրանքը միշտ պատվի ու նվիրումի օրինակ է լինելու։
«Գիորգի Անծուխելիձեի անունը դարձել է մեր ազգային ինքնության մի մասը, ազատության և արժանապատվության խորհրդանիշը։ Այսօր Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի ծննդյան օրն է։ Վրաստանը միաժամանակ սգում և նշում է այս օրը, քանի որ այն տխրեցնում է մեզ և հույսով լցնում, որ կլինեն հայրենիքի սիրով ջերմացած սերունդներ, որոնց համար Անծուխելիձեի սխրանքը միշտ պատվի և նվիրումի օրինակ կլինի»,- գրում է Շալվա Պապուաշվիլին։