Շալվա Պապուաշվիլի. Ըստ «Ֆրեյզերի» ինստիտուտի Համաշխարհային տնտեսական ազատության զեկույցի, Վրաստանը առաջ է անցել ՆԱՏՕ-ի 19 անդամներից, ԵՄ 16 երկրներից և ԵՄ բոլոր թեկնածու երկրներից
Շալվա Պապուաշվիլի. Ըստ «Ֆրեյզերի» ինստիտուտի Համաշխարհային տնտեսական ազատության զեկույցի, Վրաստանը առաջ է անցել ՆԱՏՕ-ի 19 անդամներից, ԵՄ 16 երկրներից և ԵՄ բոլոր թեկնածու երկրներից

Համաշխարհային տնտեսական ազատության 2023 թվականի զեկույցի համաձայն՝ Վրաստանը բարձրացել է երկու աստիճանով և Եվրոպայում 15-րդ տեղում է, իսկ աշխարհում՝ 25-րդ տեղում,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիի խոսքով՝ Վրաստանն առաջ է անցել ՆԱՏՕ-ի 19 անդամներից, ԵՄ 16 երկրներից և ԵՄ բոլոր թեկնածու երկրներից։

«Վրաստանի հերթական հաջողությունը օբյեկտիվ փաստերով, ոչ թե՝ սուբյեկտիվ ընկալումներով։

«Ֆրեյզեր» ինստիտուտի 2023 թվականի համաշխարհային տնտեսական ազատության զեկույցի համաձայն՝ Վրաստանը բարձրացել է երկու աստիճանով և զբաղեցնում է 15-րդ տեղը Եվրոպայում, իսկ 25-րդը՝ աշխարհում։

Այսպիսով, մենք առաջ ենք անցել ՆԱՏՕ-ի 19 անդամներից, ԵՄ 16 երկրներից և ԵՄ բոլոր թեկնածու երկրներից։

Կարևոր է, որ «անաչառ դատարան» անվանակարգում մենք առաջ ենք անցել ԵՄ չորս անդամներից և բոլոր թեկնածու երկրներից։ Սա այն պայմաններում, երբ մենք նույնիսկ թեկնածուի կարգավիճակ չունենք»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։