Շալվա Պապուաշվիլի - Ընտանիքի սրբությունը մեր պետության հիմքն է, հետևաբար, եկեղեցու հետ միասին կառավարության պարտականությունն է պաշտպանել նրան՝ որպես վրացական ինքնության, հոգևոր և նյութական մշակույթի պահպանողի
«Մարտահրավերներով լի աշխարհում, որտեղ ազգային ավանդույթներն ու սուրբ մարդկային արժեքները բացահայտ վտանգի տակ են, մեր մայր եկեղեցին որպես վահան բարձրացրեց վրաց ընտանիքի սրբությունը և նրա հավերժական արժեքները»,- սոցցանցում գրառել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվան Պապուաշվիլին ։
Ինչպես նշում է Պապուաշվիլին, ընտանեկան ավանդույթները վրացական սովորույթներն են, սերունդների միջև հարաբերությունների հարգանքը, հյուրընկալությունը, սերը մերձավորի հանդեպ և հավատարմությունը հայրենիքին:
«Շնորհավոր Ընտանիքի Սրբության տոնը։
Մարտահրավերներով լի աշխարհում, որտեղ ազգային ավանդույթներն ու սուրբ մարդկային արժեքները բացահայտ վտանգի տակ են, մեր մայր եկեղեցին որպես վահան բարձրացրեց վրաց ընտանիքի սրբությունը և նրա հավերժական արժեքները։ Սա մեր ապրելակերպն է, որը մեզ փոխանցվել է մեր հայրերից ու պապերից, և մենք հազարամյակներ շարունակ հպարտությամբ ենք ապրում: Սա վրացական սովորություն է՝ հարգանք սերունդների փոխհարաբերությունների նկատմամբ, հյուրասիրություն, սեր մերձավորի հանդեպ և հավատարմություն հայրենիքի հանդեպ։
Ընտանիքի սրբությունը մեր պետության հիմքն է, հետևաբար եկեղեցու հետ միասին կառավարության պարտականությունն է պաշտպանել նրան՝ որպես վրացական ինքնության, հոգևոր և նյութական մշակույթի պահպանողի։
Շնորհավորում եմ բոլորին այսօրվա օրվա կապակցությամբ և մաղթում խաղաղություն մեր սրտերում, մեր ընտանիքներում, մեր հայրենիքում»,- սոցցանցում գրել է խորհրդարանի նախագահը։