Շալվա Պապուաշվիլի. Ընդդիմությունը սպասում է, թե ինչ հայտարարություններ կանեն Արևմուտքում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծի վերաբերյալ, և նրանք նույնը կկրկնեն
«Ընդդիմությունը մի քանի անգամ ապացուցել է, որ չունի անկախ կամք, նրանք նայում են, թե ինչ են ասելու իրենց հովանավորները, ինչ ազդանշան էլ որ ստանան,այն կանեն», -ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով, ընդդիմությունը սպասում է, թե ինչ հայտարարություններ կանեն Արևմուտքում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի վերաբերյալ և կանեն այն ինչ կասեն հովանավորները:
«Ընդդիմությունը մի քանի անգամ ապացուցել է, որ չունեն անկախ կամք, չեն հարգում ու կախված չեն իրենց ընտրողներից։ Նրանք նայում են, թե ինչ են ասելու իրենց հովանավորներ , ինչ ազդանշան էլ որ ստանան, հենց այդ էլ կանեն։ Մենք չպետք է նայենք ընդդիմությանը, պետք է դիտարկել, թե դրսից ինչ հայտարարություններ են հնչելու, ինչ տոնայնություն և ուղղվածություն է լինելու, կոնկրետ ինչ է կրկնօրինակվելու և պատճենվելու ընդդիմության կողմից»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։