Շալվա Պապուաշվիլի. ընդդիմությունը գրեթե իր ամբողջական կազմով հայտարարում է արտահերթ նստաշրջանի բոյկոտ, այսինքն՝ բոյկոտ են հայտնում համաներմանը, նրանք պատասխան կստանան ընտրողներից
Շալվա Պապուաշվիլի. ընդդիմությունը գրեթե իր ամբողջական կազմով հայտարարում է արտահերթ նստաշրջանի բոյկոտ, այսինքն՝ բոյկոտ են հայտնում համաներմանը, նրանք պատասխան կստանան ընտրողներից

Ընդդիմությունը գրեթե իր ամբողջական կազմով բոյկոտ է հայտարարում խորհրդարանում արտահերթ նստաշրջանը, այսինքն՝ բոյկոտում է համաներումը, նրանք պատասխան կստանան ընտրողներից,- այս մասին բյուրոյի այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Որքան հասկացա, բացի «եվրոպացի սոցիալիստներից» ու «Գիրչիից», գրեթե ողջ ընդդիմությունը բոյկոտում է արտահերթ նիստը, այսինքն՝ բոյկոտում է համաներումը, ինչը հետաքրքիր է որպես իրադարձություն։ Իմ դիտարկմամբ՝ կարծում եմ, որ գրեթե բոլորը բոյկոտում են համաներումը։ Չգիտեմ, դա իրենց գործն է: Նրանք կգնան ընտրողների մոտ եւ սրա պատասխանը կստանան»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։

Հիշեցնենք, որ խորհրդարանի արտահերթ նիստում քննարկվելիք հարցերից մեկը համաներման մասին օրենքի նախագիծն է։