Շալվա Պապուաշվիլի. Ընդդիմությունը չկարողացավ հիստերիա մտցնել նախընտրական միջավայր, կեղծ ձայնագրություների նպատակը կարող է լինել հենց սա՝ հիստերիա մտցնելը, հանրությանը շփոթեցնելը, ընտրությունների վրա անօրինական ազդեցություն գործադրելը
Նախընտրական միջավայրը հանգիստ է, ընդդիմությունը, չնայած բազմաթիվ փորձերին, չկարողացավ որոշակի հիստերիա մտցնել նախընտրական միջավայր, դա հաստատում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցը, այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլիի խոսքով, փորձ է արվում ստեղծել նման տեղեկատվական դաշտ և համոզել դիտորդներին, որ Վրաստանում ինչ-որ բան է կատարվում ընտրական շրջանում։
«Հենց դա կարող է լինել հասարակության մեջ հիստերիա մտցնելու, հասարակությանը շփոթեցնելու, ընտրությունների վրա ապօրինի ազդեցություն գործելու, ընտրողների կամքի ձեւավորման վրա ազդելու նպատակ։ Ինչ վերաբերում է մեթոդներին, ապա ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ միջանկյալ զեկույցի հրապարակումից հետո տեսնում ենք, որ մեծ հիասթափություն է առաջացել ընդդիմության համար, տեղեկատվական աղմուկը և այնպիսի տեղեկատվական միջավայրի կամ դաշտի ստեղծումը, որը դիտորդների մոտ պետք է ընկալում ստեղծի, կարծես Վրաստանում ինչ-որ առանձնահատուկ բան է կատարվում՝ վարչական ռեսուրսի կամ բռնության տեսքով։ Ինչ վերաբերում է կեղծ ձայնագրություններին կամ կեղծիքներին, ապա դա հենց կեղծ պատմություն ստեղծելն է, որը էմոցիաներ կառաջացնի հանրության մեջ և, հետևաբար, կազդի նրանց կամքի վրա»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Պետական անվտանգության ծառայությունն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ «քաղաքական շրջանակներին առնչվող խմբերը ծրագրում են կեղծ ձայնագրություններ տարածել, որտեղ կօգտագործվեն պետական պաշտոնյաների ձայներն ու պատկերները»։