Շալվա Պապուաշվիլի. Ընդդիմախոսների հռետորաբանությունը փոխվել է, հուսով ենք՝ բանակցությունների երրորդ փուլի շուրջ համաձայնության կգանք
Շալվա Պապուաշվիլի. Ընդդիմախոսների հռետորաբանությունը փոխվել է, հուսով ենք՝ բանակցությունների երրորդ փուլի շուրջ համաձայնության կգանք

Առաջընթաց կա: Մենք տեսնում ենք, որ մեր ընդդիմախոսների հռետորաբանությունը փոխված է: Ուստի, հուսով ենք, որ առաջիկայում կկայանա երրորդ փուլը, որտեղ մենք մեր ընդդիմախոսների հետ կքննարկենք հարցեր և համաձայնության կգանք», – այս մասին հայտարարել է «Վրացական երազանք»-ի ընտրական ցուցակի անդամ Շալվա Պապուաշվիլին:

Ըստ նրա, ընտրությունների արդյունքները ճանաչվել են ինչպես միջազգային դիտորդական առաքելությունների, այնպես էլ տեղական օբյեկտիվ առաքելությունների կողմից: Միեւնույն ժամանակ, ինչպես նշել է Պապուաշվիլին, ցանկալի է ձեւավորել բազմակուսակցական խորհրդարան:

«Կարմիր գծերի հարցում մեկ բան է կարեւոր: Այս երկխոսության ընթացքում գոյություն ունեցող հիմնական կարմիր գիծը մեր ընտրողների կամքն է: Այսօրվա դրությամբ կարող ենք հաստատապես ասել, որ հոկտեմբերի 31-ի ընտրությունների արդյունքները ճանաչվել են ինչպես միջազգային դիտորդական առաքելությունների, այնպես էլ օբյեկտիվ տեղի դիտորդական առաքելությունների կողմից: Հետևաբար, երկու միլիոն ընտրողների կամքը ինչ-որ կերպ վերանայելը, առաջին հերթին, անհարգալից վերաբերմունք կլինի մեր ընտրողների նկատմամբ: Մեր տրամադրվածությունն է ունենալ բազմակուսակցական խորհրդարան, որը կարտացոլի մեր քաղաքացիների բազմազան ընտրությունը, և աշխատել այս խորհրդարանում: Մենք պատրաստ ենք այս տրամադրությանը համապատասխան բոլոր հնարավոր որոշումների», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին: