Շալվա Պապուաշվիլի. ընդդիմադիր թեւեր չկան, կա «Ազգային շարժման» թեւ, որի տակ ընդգրկված է ողջ ընդդիմադիր սպեկտրը
Շալվա Պապուաշվիլի. ընդդիմադիր թեւեր չկան, կա «Ազգային շարժման» թեւ, որի տակ ընդգրկված է ողջ ընդդիմադիր սպեկտրը

Ընդդիմադիր թևեր չկան, կա «Ազգային շարժման» թեւ, որն ամբողջությամբ վերահսկում է լրատվամիջոցները և ֆինանսական ռեսուրսները, հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ըստ Պապուաշվիլիի, դրա տակ ընդգրկված է ողջ ընդդիմադիր սպեկտրը։

«Բազմիցս տեսել ենք որոշ տեղական քննարկումներ։ Մենք դա տեսել ենք 2016 թվականին և այլ ժամանակներում, երբ ներսում ինչ-որ հերձվածներ կան, բայց գլխավորն այն է, որ սա մի խումբ է, որը կրիտիկական պահին միշտ միասին է կանգնած։ Սա մեզ ցույց տվեց 2020թ. Ընդդիմադիր տարբեր թեւեր չկան, կա «Ազգային շարժման» մեկ թեւ, որն ամբողջությամբ վերահսկում է իր թևի լրատվական և ֆինանսական ռեսուրսները, և դրա տակ ընդգրկված է ողջ ընդդիմադիր սպեկտրը։ Ուստի 2024 թվականին «Ազգային շարժումը» կլինի «Վրացական երազանքի» այն կողմ՝ իր քվազի միավորների տեսքով»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։