Շալվա Պապուաշվիլի. «Ձեռնարկատերերի մասին» նոր օրենքի ընդունմամբ իրականացվեց Ասոցացման համաձայնագրի ևս մեկ կետ և մեծ քայլ արվեց 2024 թվականին ԵՄ անդամակցության հայտի համար
Շալվա Պապուաշվիլի. «Ձեռնարկատերերի մասին» նոր օրենքի ընդունմամբ իրականացվեց Ասոցացման համաձայնագրի ևս մեկ կետ և մեծ քայլ արվեց 2024 թվականին ԵՄ անդամակցության հայտի համար

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցցանցում գրում է «Ձեռնարկատերերի մասին» նոր օրենքի կարեւորության մասին։

«Անցյալ տարի խորհրդարանի ընդունած օրենքներից թերեւս ամենակարեւորը ձեռնարկատերերի մասին նոր օրենքն է։ Այս բարեփոխումը փոխարինեց դեռևս 1994 թվականին գործող օրենքին, որը, հատկապես, ապակարգավորման ալիքի արդյունքում, գրեթե ամբողջությամբ վերացրել էր դրա բովանդակությունը։

«Ձեռնարկատերերի մասին» նոր օրենքը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից։ Տես այստեղ՝ https://bit.ly/33ggQ7Z

Այսպիսով, կատարվեց ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ևս մեկ կետ, վրացական կորպորատիվ օրենսդրությունը լիովին համապատասխանեցվեց ԵՄ օրենսդրությանը և ևս մեկ մեծ քայլ արվեց 2024 թվականին ԵՄ անդամակցության հայտի համար։

Բարեբախտաբար, չնայած դժվարին տարվան, խորհրդարանը կարողացավ իրականացնել այս պատմական բարեփոխումը: Դրա համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Միխեիլ Սարջվելաձեին, ով նախ ղեկավարեց նախագծի ստեղծման գործընթացը՝ որպես արդարադատության փոխնախարար, իսկ անցյալ տարի՝ որպես պատգամավոր, և այն դարձրեց օրենք։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գիտնականներին, դատավորներին, իրավաբաններին, բիզնեսի ներկայացուցիչներին, Արդարադատության նախարարության և Հանրային ռեեստրի աշխատակիցներին, ովքեր ներգրավված են եղել այս օրենքի մշակման մեջ՝ որպես հեղինակ կամ որպես խորհրդատու ծրագրի վերանայման ընթացքում:

https://bit.ly/3zD5xCX», – նշված է Շալվա Պապուաշվիլիի ֆեյսբուքյան էջում։