Շալվա Պապուաշվիլի. Դպրոցն ավարտելը կյանքի ամենակարևոր փուլերից մեկն է, շնորհավորում եմ ձեզ այս օրվա առթիվ և մաղթում, որ ձեր ընտրած ասպարեզում երբեք չկորցնեք ձգտումը, լինեք օգտակար ձեր ընտանիքին, հայրենիքին և երկրին

18:12, 20.05.2025

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է դպրոցականներին Վերջին զանգի առթիվ։

Ինչպես նա գրել է սոցիալական ցանցում, երիտասարդներին մաղթում է, որ երբեք չկորցնեն ձգտումն ու ջանքերը՝ թե՛ անձնական, թե՛ հասարակական ասպարեզում, և լինեն օգտակար իրենց ընտանիքին, հայրենիքին ու երկրին։

«Այսօր հնչեց Վերջին զանգը ավարտական դասարանցիների համար։ Դպրոցն ավարտելն ամենակարևոր փուլերից մեկն է ձեր կյանքում՝ մանկության և պատանեկության ավարտը, նոր՝ հասուն կյանքի դռան բացումը՝ լի հույսերով, ուրախությամբ և սպասումով։ Սա այն պահն է, երբ սկսում եք կատարել ընտրություն՝ ինչպես շարունակել ձեր կյանքը, որտեղ ստանալ հետագա կրթությունը, ինչ սովորել, որտեղ աշխատել, ինչ մասնագիտություն ընտրել, ի՞նչ երազանք իրականացնել։

Այսօր սկսվում է մի ճանապարհ, որը պահանջելու է ձեզնից բազմաթիվ որոշումներ ու քայլեր այս արագ փոփոխվող աշխարհում։ Շնորհավորում եմ բոլորիդ այս նշանակալի օրը։ Մաղթում եմ, որ այսօրվա ուրախությունն ու թեթևությունը ուղեկցեն ձեզ ողջ կյանքի ընթացքում։ Մաղթում եմ, որ ձեր ընտրած ասպարեզում՝ թե՛ անձնական, թե՛ հանրային, երբեք չկորցնեք ձգտումն ու ջանքը, և լինեք ձեր ընտանիքի, հայրենիքի ու երկրի հպարտությունը», – գրել է Շալվա Պապուաշվիլին։

Նմանատիպ