Շալվա Պապուաշվիլի. Չկա պատճառ, որ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրամադրվի, եթե ինչ-որ մեկն ուզում է արդարացում գտնել, միշտ կգտնի
Շալվա Պապուաշվիլի. Չկա պատճառ, որ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրամադրվի, եթե ինչ-որ մեկն ուզում է արդարացում գտնել, միշտ կգտնի

Կարծում եմ, որ այս տարի Եվրամիությունը այլ պատասխանատվությամբ կմոտենա կարգավիճակի տրամադրման որոշմանը,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով, պատճառ չկա, որ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրվի։

«Այն բանից հետո, երբ շատերը հասկացան, որ անցյալ տարվա որոշումը և՛ քաղաքական, և՛ ռազմավարական, և՛ արդարության ու արժանիքների վրա հիմնված սխալ էր, կարծում եմ, որ այս տարի Եվրամիությունը այլ պատասխանատվությամբ կմոտենա կարգավիճակ տալու որոշմանը։ Կարգավիճակ չշնորհելու պատճառ չկա, եթե ինչ-որ մեկն ուզում է արդարացում գտնել, միշտ էլ արդարացում կգտնի։ Հուսանք, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի արդար որոշում կկայացվի»,- ասել է Պապուաշվիլին։