Շալվա Պապուաշվիլի. «Ազգային շարժման» համար նշանակություն չունի, թե ինչ է գրված փաստաթղթում, քանի որ նրանք առճակատումից չեն ցանկանում անցնել համագործակցության
Շալվա Պապուաշվիլի. «Ազգային շարժման» համար նշանակություն չունի, թե ինչ է գրված փաստաթղթում, քանի որ նրանք առճակատումից չեն ցանկանում անցնել համագործակցության

Նշանակություն չունի, թե ինչ է գրված փաստաթղթում: Նրանք ոչ մի փաստաթուղթ չեն ստորագրի, քանի որ համաձայնագիրը նշանակում է համաձայնություն և առճակատումից համագործակցության անցում, ինչը նրանք չեն ցանկանում, – ասաց «Վրացական երազանքի» խոսնակ Շալվա Պապուաշվիլին՝ Միշելի համաձայնագրի նոր փաստաթղթի վերաբերյալ «Միացյալ ազգային շարժման» դիրքորոշումը գնահատելիս:

Ըստ նրա, «Ազգային շարժումը» ցանկանում է իշխանություն ձեռք բերել ոչ ժողովրդավարական ճանապարհով:

«Նրանք ուզում են, որ մեր ընտրողները կորցնեն իրենց հաղթանակը հոկտեմբերի 31-ին: «Վրացական երազանքի» ընտրողներից ցանկանում են խլել հաղթանակը ուժով և իշխանություն ձեռք բերել ոչ ժողովրդավարական ճանապարհով, այլ անկարգությունների միջոցով և այդպիսով ձուկ որսալ պղտոր ջրում», – ասաց Շալվա Պապուաշվիլին:

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը երեկ քաղաքական կուսակցություններին ներկայացրեց նոր փաստաթուղթ: Մասնավորապես, Շառլ Միշելի ներկայացրած նոր փաստաթղթի համաձայն, 2022 թվականին նշանակվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եթե իշխող կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում ստանա 43 տոկոսից պակաս:

Բացի այդ, համաձայն Շառլ Միշելի փաստաթղթի, համաձայնագրի ստորագրումից հետո մեկ շաբաթվա ընթացքում կողմերը պետք է քննարկեն քաղաքականապես ընկալված երկու քաղաքական գործեր: