Շալվա Պապուաշվիլի. Այն առանձնահատուկ բացությունը, որը մենք զգացինք Իսպանիայում, վճռորոշ դեր կունենա Վրաստանի համար եվրատլանտյան ճանապարհին առաջընթացի համար
Շալվա Պապուաշվիլի. Այն առանձնահատուկ բացությունը, որը մենք զգացինք Իսպանիայում, վճռորոշ դեր կունենա Վրաստանի համար եվրատլանտյան ճանապարհին առաջընթացի համար

Այն առանձնահատուկ բացությունը, որը մենք զգացինք Իսպանիայում, վճռորոշ դեր կունենա Վրաստանի համար եվրատլանտյան ճանապարհին առաջընթացի համար,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ով խորհրդարանական պատվիրակության հետ այցով գտնվում է Իսպանիայի Թագավորությունում։

Նրա խոսքով, Վրաստանը Իսպանիայի կողմից բացարձակ աջակցություն ունի եվրոպական ու եվրատլանտյան ճանապարհին։

«Կա բացարձակ աջակցություն Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ճանապարհին և, այս առումով, ցանկություն կա կանգնել Վրաստանի կողքին և օգնել Վրաստանին այս ճանապարհով առաջընթաց գրանցել։ Ուստի այս առանձնահատուկ բացությունը, որը մենք զգացինք Իսպանիայում, մեզ համար շատ կարևոր է, և կարծում եմ, որ այն վճռորոշ դեր կունենա Վրաստանի առաջընթացի համար»,- ասել է Պապուաշվիլին։

Խորհրդարանի նախագահի խոսքով, կարեւոր է, որ Իսպանիան, որը 2023 թվականի երկրորդ կեսին Շվեդիայից կստանձնի Եվրամիության նախագահությունը, տեղեկություններ ունենա Վրաստանի առաջընթացի մասին։

«Իսպանիան Եվրամիության նախագահությունը Շվեդիայից կստանձնի 2023 թվականի երկրորդ կեսին, հետևաբար, նրանք, անշուշտ, վճռորոշ դեր կունենան եվրաինտեգրման ճանապարհին Վրաստանի առաջընթացի գործում, և մենք այդ հարցերի շուրջ զրուցել ենք գործընկերների հետ։

Մեր առաջնահերթությունն այս սերտ հարաբերություններն են, որպեսզի նրանք ունենան համապատասխան տեղեկատվություն Վրաստանի առաջընթացի վերաբերյալ, քանի որ հենց Իսպանիան ստանձնի ԵՄ նախագահությունը, այն կունենա վճռական խոսք և հնարավորություն՝ ազդելու Վրաստանի նկատմամբ դրական որոշման վրա»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։