Շալվա Պապուաշվիլի. Արդեն չորս ամիս է, որ ընդդիմության մի մասը երկիրը քաոսի մեջ պահելով՝ մեկ ամսվա ընթացքում ավելի քան կես միլիոն լարի է ստանում մեր քաղաքացիներից
Շալվա Պապուաշվիլի. Արդեն չորս ամիս է, որ ընդդիմության մի մասը երկիրը քաոսի մեջ պահելով՝ մեկ ամսվա ընթացքում ավելի քան կես միլիոն լարի է ստանում մեր քաղաքացիներից

Արդեն չորս ամիս է, որ ընդդիմության մի մասը երկիրը քաոսի մեջ պահելով՝ մեկ ամսվա ընթացքում ավելի քան կես միլիոն լարի է ստանում մեր քաղաքացիներից, – սոցցանցում գրում է խորհրդարանական մեծամասնության անդամ Շալվա Պապուաշվիլին:

Պապուաշվիլիի խոսքով, ընդդիմության մի մասը, խորհրդարանում բնակչության իրական խնդիրների վրա աշխատելու փոխարեն, իշխանություն ստանալու սխեմաներ է մշակում:

«Արդեն չորս ամիս է, որ ընդդիմության մի մասը երկիրը քաոսի մեջ պահելով՝ մեկ ամսվա ընթացքում ավելի քան կես միլիոն լարի է ստանում մեր քաղաքացիներից: Խորհրդարանում մեր բնակչության իրական խնդիրների վրա աշխատելու փոխարեն իշխանություն ստանալու սխեմաներ է մշակում և դրա համար ընդհանուր առմամբ մենք նրանց վճարում ենք 2.500.000 լարի», – գրել է Շալվա Պապուաշվիլին: