Շալվա Պապուաշվիլի. Առ այսօր մենք պատասխան չունենք, թե ինչու անցյալ տարի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրվեց, դա որոշակի քաղաքական որոշում էր
Շալվա Պապուաշվիլի. Առ այսօր մենք պատասխան չունենք, թե ինչու անցյալ տարի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտրվեց, դա որոշակի քաղաքական որոշում էր

Մինչ օրս մենք պատասխան չունենք, թե ինչու անցյալ տարի Վրաստանին չտրվեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Իրականում այդ պատասխանը գոյություն չունի,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով, «հակառակը, Եվրահանձնաժողովի հունվարյան զեկույցի համաձայն, մենք պատասխան ունենք, որ եթե որոշումը հիմնված լիներ արժանիքների վրա, ապա Վրաստանին թեկնածուի կարգավիճակ կտրվեր»։

«Երբ մենք հարց ենք տալիս՝ ինչո՞վ էր պայմանավորված կարգավիճակը չտրամադրելը, պատասխանն այլ է՝ արմատապես տարբերվող միմյանցից։ Դա փաստորեն ցույց է տալիս, որ սրա օբյեկտիվ պատասխանը չկա։ Դա որոշակի քաղաքական որոշում էր, դժվար է ասել, թե ինչ կարծիքների վրա է այն հիմնված»,- նշել է Շալվա Պապուաշվիլին։