Շալվա Պապուաշվիլի. Ապրիլի 29-ի արտահերթ ընտրությունները համոզիչ կերպով ցույց են տալիս վրացի ընտրողների աճող աջակցությունը «Վրացական երազանքին» և նրա քաղաքականությանը
Շալվա Պապուաշվիլի. Ապրիլի 29-ի արտահերթ ընտրությունները համոզիչ կերպով ցույց են տալիս վրացի ընտրողների աճող աջակցությունը «Վրացական երազանքին» և նրա քաղաքականությանը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «Twitter»-ում գրում է Վրաստանում անցկացված արտահերթ ընտրությունների մասին։

Պապուաշվիլիի խոսքով՝ «ժողովուրդն ամեն ինչ ասել է»։

«Ապրիլի 29-ի արտահերթ ընտրությունները (Եվրամիության նախաձեռնած ընտրական բարեփոխումների հիման վրա) համոզիչ կերպով ցույց են տալիս վրացի ընտրողների աճող աջակցությունը «Վրացական երազանքին» և նրա քաղաքականությանը։ Մեր արտոնությունն է ծառայել ժողովրդին ամենաբարձր ժողովրդավարական մանդատով և լեգիտիմությամբ»,- գրել է Պապուաշվիլին։