Շալվա Պապուաշվիլի. ապաօլիգարխացում տերմինը Վրաստանում առաջացրել է որոշակի շփոթություն , հենց այդ պատճառով կարևոր է օրենքի ընդունումը

20:55, 15.11.2022

«Պետք է խոստովանենք, որ Վրաստանում ապաօլիգարխիզացիա տերմինի ներդրմանը հետևեց բևեռացման խորացում, արմատականացման խրախուսում, քանի որ տերմինաբանական առումով որոշակի շփոթություն կա , բոլորն այն օգտագործում են քաղաքական շահերից ելնելով։ Այդ իսկ պատճառով կարևոր է օրենք ընդունել, որը կսահմանի օլիգարխ»,- ասել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Պապուաշվիլիի խոսքով՝ ապաօլիգարխացման օրենքի առումով երկիրը ճիշտ ուղու վրա է։

«Դա այս կարգի օրենքն է, միակ օրինակը, որ կա աշխարհում, և որը Եվրահանձնաժողովի նախագահը, թեկնածուի կարգավիճակի մասին կոնտեքստում լավ որակավորեց և ասաց, որ այժմ կարևոր է այս օրենքի կիրարկումը։ Մենք գնում ենք այս ճանապարհով և կարևոր է նվազեցնել արմատականացումը, նվազեցնել այս թեմայով շահարկումները, տերմինաբանորեն հստակ սահմանվել, թե դա ինչ է նշանակում, ինչ հետևանքներ ունի։ Ըստ այդմ, կարծում եմ, որ մեր հասարակության համար կարևոր է վերջ տալ շահարկումներին և օրենք ընդունել։ Ուկրաինայի օրենքը բառ առ բառ պատճենելու որոշումը թելադրված է նրանով, որ Եվրահանձնաժողովի նախագահը հաստատել է այս պրակտիկան, և այդ օրենքը ժամանակին մշակվել է , որպեսզի ոչ ոք չկարողանա ասել, որ դրանում կան վրացական քաղաքական շահեր։ Կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, այս շաբաթ ևս մեկ անգամ կքննարկենք այդ հարցերը և դուք կտեսնեք խորհրդարանի վերջնական արդյունքը»,- ասել է Պապուաշվիլին։

Նմանատիպ