Շալվա Պապուաշվիլի. 2025-2028 թվականներին գյուղատնտեսության մեջ կներդրվի 3 մլրդ լարի
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցցանցում գրառում է կատարել 2025-2028 թվականներին գյուղատնտեսության ֆինանսավորման վերաբերյալ։
Ինչպես նշում է Պապուաշվիլին, 2025-2028 թվականներին գյուղատնտեսության մեջ կներդրվի 3 000 000 000 լարի։
«2028 թվականին մենք կհասնենք՝ ագրոբիզնեսի արտադրանքին՝ 24,000,000,000 լարի. Գյուղատնտեսական արտահանմանը` 2,300,000,000 լարի:
Վերջին 12 տարիների ընթացքում ագրոբիզնեսի արտադրանքը 7,6 մլրդ լարիից հասել է 16,6 մլրդ լարիի. Գյուղատնտեսական արտահանումը 511 մլն լարիից հասել է 1,44 մլրդ լարիի»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։