Շալվա Պապուաշվիլի․ «Ընդդիմությունն ընտրողներին խոստանում է, որ գործելու է արտերկրից ստացված հրահանգներով։ Այս մակարդակով են նրանք պատկերացնում իշխանության պատասխանատվությունը, մենք վստահում ենք միայն վրացի ժողովրդին»
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ ընդդիմությունն ակնկալիք չպետք է ունենա տեղական ինքնակառավարման ընտրություններում հաջողության հասնելու հարցում։
Նրա խոսքով՝ ընդդիմությունն իշխանության պատասխանատվությունը պատկերացնում է այնպես, որ այն պետք է գործի արտասահմանից ստացված հանձնարարականներով։
«Ինչպե՞ս կարող է օտարերկրացու առաջ «մեկ ոտքի վրա կանգնած» ընդդիմությունը որևէ հաջողության հույս ունենալ ընտրություններում։ Դա ինքնին հասկանալի է։ Ընդդիմությունը ընտրողին միակ բանն է խոստանում՝ գործել արտերկրից ստացված հանձնարարականներով, խորհուրդներով կամ ցուցումներով։ Ընդդիմությունն ու ՀԿ սեկտորը այսօրվա իշխանությանը մեղադրում են մի բանում՝ երբ ԵՄ մամուլի խոսնակի օգնականն ասում է՝ ինչու չեք ենթարկվում նրա ասածին։ Այսքանն է նրանց պատկերացումը իշխանության պատասխանատվության մասին։ Իսկ մենք լսում ենք միայն վրաց ժողովրդին։ Ահա սա է նրանց իրական խնդիրը», – նշել է Պապուաշվիլին։
Միևնույն ժամանակ խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ երկու ընդդիմադիր կուսակցություններ՝ «Լելո» և «Վրաստանի համար» (Գախարիայի կուսակցությունը), արդեն պատրաստվում են տեղական ինքնակառավարման ընտրություններին, և նույնիսկ հանձնարարականներ են տվել շրջաններում։
«Վստահաբար գիտեմ, որ այս պահին «Լելո»-ն և «Վրաստանի համար»-ը ոչ միայն պատրաստվում են, այլ արդեն անցել են ակտիվ գործողությունների։ Նրանք հանձնարարականներ են տվել շրջաններում։ Ծիծաղելի է, որ իրենց ընտրողներին փորձում են մոլորեցնել՝ իբր իրենք հեղափոխականներ են, մինչդեռ իրականում կազմակերպում և պատրաստվում են ընտրություններին։ Փոքր երկիր է, բոլորը տեսնում են դա, հատկապես՝ երբ խոսքը տեղական ինքնակառավարման ընտրությունների մասին է. սա շրջաններում անմիջապես նկատվում է և հնարավոր չէ թաքցնել», – հավելել է Շալվա Պապուաշվիլին։