Շալվա Պապուաշվիլի․ «300 հազար վրացի է զոհվել ինչպես մեր երկրի պաշտպանելիս ֆաշիզմից և նացիզմից, այնպես էլ Եվրոպայի ազատագրման համար նացիզմից, եթե ոչ այդ զոհաբերությունը, Եվրոպան այսպիսին չէր լինի»
Շալվա Պապուաշվիլի․ «300 հազար վրացի է զոհվել ինչպես մեր երկրի պաշտպանելիս ֆաշիզմից և նացիզմից, այնպես էլ Եվրոպայի ազատագրման համար նացիզմից, եթե ոչ այդ զոհաբերությունը, Եվրոպան այսպիսին չէր լինի»

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի, նախագահ Միխեիլ Քավելաշվիլիի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հետ միասին, այցելել է Վետերանների մշակույթի և հանգստի այգի, որտեղ շնորհավորել է վետերաններին ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի օրվա կապակցությամբ։

«Այսօր ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի 80-ամյակն է՝ այդ մեծ հաղթանակի, որին մեր ժողովուրդը հսկայական ներդրում է ունեցել։ 300 հազար մեր քաղաքացիներ են զոհվել այդ պայքարում։ 300 հազար վրացի զոհվել է՝ ինչպես մեր երկրի պաշտպանելիս ֆաշիզմից և նացիզմից, այնպես էլ Եվրոպայի ազատագրման համար նացիզմից։ Եթե չլիներ այդ զոհաբերությունը, Եվրոպան այսօր այնպիսին չէր լինի, ինչպիսին կա։ Այդ պատճառով էլ կարևոր է, որ բոլորը գնահատեն այսօրվա օրը և վրաց ժողովրդի դերը նացիզմի դեմ հաղթանակում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։

Օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Կիկվիձեի այգում գտնվող Մելիտոն Քանտարիայի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակին։