Շալվա Նաթելաշվիլի. Վաղը կհավաքվի համակարգող խորհուրդը, ես կտրականապես պահանջում և վերջնագիր եմ ներկայացնում երթևեկության արգելքը հանելու մասին, հակառակ դեպքում՝ կհավաքվենք Ռուսթավելու պողոտայում
Վաղը կհավաքվի համակարգող խորհուրդը, ես կտրականապես պահանջում և վերջնագիր եմ ներկայացնում ամենուր երթևեկության արգելքը հանելու մասին, – ասել է «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:
Նրա խոսքով, հակառակ դեպքում իրենք ժողովրդի հետ միասին Ռուսթավելիի պողոտայում բողոքի ակցիա են իրականացնելու երթեւեկության սահմանափակման դեմ:
«Մի փակեք մարդկանց բնակարաններում և մի հավաքեք նրանց փոքր մեքենաների մեջ, որտեղ կան բոլոր բարենպաստ պայմանները կովիդի տարածման համար: Մինչ այժմ ոչ ոք չի իմացել ավտոբուսում և վագոնում կորվիդով վարակվելու մասին: Ես կոչ եմ անում բոլոր ընկերություններին համահայցվորներ դառնալ քաղաքային դատարանում՝ կապված տրանսպորտի վերականգնման մեր հայցի հետ: Եթե այս վերջնագիրը չկատարվի, եթե քաղաքային տրանսպորտը չբացվի, ապա պետք է հավաքվենք Ռուսթավելի պողոտայում», – ասել է Շալվա Նաթելաշվիլին: