Շալվա Կերեսելիձե. Գիորգի Գախարիայի դիրքորոշումն այն էր, որ Նիկա Մելիան այդ գիշեր չպետք է ձերբակալվեր, խոսքը ճիշտ ժամանակ ու ձև ընտրելու մասին էր
Շալվա Կերեսելիձե. Գիորգի Գախարիայի դիրքորոշումն այն էր, որ Նիկա Մելիան այդ գիշեր չպետք է ձերբակալվեր, խոսքը ճիշտ ժամանակ ու ձև ընտրելու մասին էր

Գիորգի Գախարիայի դիրքորոշումն այն էր, որ Նիկա Մելիան այդ գիշեր չպետք է ձերբակալվեր, խոսքը ճիշտ ժամանակ ու ձև ընտրելու մասին էր, – ասաց Նիկա Մելիայի մասին հարցին ի պատասխան՝ խորհրդարանական մեծամասնության նախկին անդամ Շալվա Կերեսելիձեն:

Լրագրողների այն հարցին, թե Մելիան քաղբանտարկյալ է, նա պատասխանեց, որ ոչ Նիկա Մելիան, ոչ էլ Գիորգի Ռուրուան քաղբանտարկյալ չեն:

«Չկա երկու կարծիք այն փաստում, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, ինչպես պատգամավորները, այնպես էլ քաղաքացիները, սա ոչ ոք չի վիճարկում: Երբ դադարեցվեց Նիկա Մելիայի պատգամավորական անձեռնմխելիությունը, ոչ ոք չբողոքեց՝ ոչ մեր քաղաքացիները, ոչ էլ մեր գործընկերները: Դատարանին հնարավորություն տրվեց գործել ազատ և բացահայտ, բայց խոսվում էր հարկադիր կատարման ձևի մասին: Գիշերը, երբ դատարանը կայացրեց այս որոշումը, Գիորգի Գախարիան այն դիրքորոշումն ուներ, որ երբ ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու աջակիցները հավաքված էին «Ազգային շարժման» գրասենյակում, այդ գիշեր Մելիան չպետք է ձերբակալվեր: Խոսքը ժամանակն ու ձևը ընտրելու մասին էր: Գիորգի Գախարիան կարծում էր, որ հետևանքները կլինեին այն, ինչ եղավ – քաոս և անհամաձայնություն: Ի դեպ, Նիկա Մելիան քաղբանտարկյալ չէ, ոչ էլ Գիորգի Ռուրուան», – ասաց Շալվա Կերեսելիձեն: