Շաբաթ օրը, երբ դիտորդները կվերադառնան ընտրատեղամասերից, կհավաքենք տեղեկություն, թե ինչ էր կատարվում տեղամասերում. ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ
Շաբաթ օրը, երբ դիտորդները կվերադառնան ընտրատեղամասերից, կհավաքենք տեղեկություն, թե ինչ էր կատարվում տեղամասերում. ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ

Շաբաթ օրը, օրվա վերջում, երբ դիտորդները կվերադառնան ընտրատեղամասերից, կհավաքենք տեղեկություն, թե ինչ էր կատարվում տեղամասերում,- այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, Պայա Լիզա Կաուման:

Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը Վրաստանում կայացած ընտրությունների վերաբերյալ ասուլիս կհրավիրի նոյեմբերի 1-ին:

«Մենք ԵԱՀԿ-ի խորհրդարանական դիտորդական առաքելությունում, ունենք 16 պատգամավորներ: Մեր կազմակերպությունից 25 հոգի, ինչպես նաև դիտորդներ ՆԱՏՕ-ի դիտորդական առաքելությունից: Վաղը կունենանք սեմինար, ինչպես նաև հանդիպում տարբեր քաղաքական կուսակցությունների հետ, թե ինչպես են նրանք նայում ընտրություններին:

Մենք մամուլի ասուլիս կանցկացնենք նոյեմբերի 1-ին, օրվա երկրորդ կեսին, սակայն շաբաթ օրը, օրվա վերջում, երբ դիտորդները վերադառնան տեղամասերից, մենք տեղեկատվություն կհավաքենք այն մասին, թե ինչ էր կատարվում ընտրատեղամասերում: Այսպիսով, շաբաթ երեկո մենք արդեն կունենանք ընդհանուր պատկերը:

Մենք կաշխատենք զույգերով: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր զույգ կգնա տարբեր վայրեր, հիմնականում Թբիլիսիում: Դիտորդների միայն մեկ զույգ կայցելի տարածաշրջան:

Մեզ համար ամենակարևորն այն է, որ դիտենք, որ ամեն ինչ ընթանում է ըստ օրենքի: Մենք գիտենք նաև, որ դուք ունեք նոր համակարգ, և մենք կդիտենք, թե ինչպես է այն գործելու գործնականում»,- հայտարարել է Պայա Լիզա Կաուման: