Շարունակվում է Թբիլիսիի «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովը: Ժամը 10:00-ին «Բիլթմոր» հյուրանոցում վեհաժողովի մասնակիցներին խոսքով դիմելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
Բացի այդ, խոսքով ելույթ են ունենալու Եվրոպայի ներդրումային բանկի փոխնախագահ Վազիլ Հուդակը և SRCIC-ի նախագահ Լյու Ջյանժոնգը:
10:15-ին սկսվելու է բանավեճ «օգտագործիր ներդրումային հնարավորությունները» խորագրով, որին մասնակցելու է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Քումսիշվիլին:
Հիշեցնենք, Թբիլիսիի «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովը բացվել է երեկ օպերայի և բալետի թատրոնում:
Միջոցառմանը մասնակցելու համար Թբիլիսի են այցելել 34 երկրի պաշտոնական պատվիրակության անդամներ և 60-ից ավելի երկրի մոտ 2000 պատվիրակ:
Վեհաժողովին մասնակցում են նաև տեղացի և արտասահմանցի գործարարներ:
Միջոցառումը անց է կացվում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի նախաձեռնությամբ:
Հատկանշական է, որ Թբիլիսիի «Մետաքսե ճանապարհ» վեհաժողովը լուսաբանելու համար Թբիլիսի է ժամանել մոտ 100 լրագրող, այդ թվում են՝ Euronews, BBC, Bloomberg, Deutsche Welle, The Economist, Al Jazeera, The Guardian-ի լրագրողներ:
Հեղինակ -
Edgar Barsegyan