Շահարկումները, որ Վանո Մերաբիշվիլու նախնական կալանքը կրում է քաղաքական բնույթ, Ստրասբուրգի դատարանը հերքել է
Շահարկումները, որ Վանո Մերաբիշվիլու նախնական կալանքը կրում է քաղաքական բնույթ, Ստրասբուրգի դատարանը հերքել է,- այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլու սկզբում հիմնարար նախնական կալանքը քիչ անց օգտագործեցին անօրեն, որպես նրա վրա ճնշում գործադրելու միջոց,- այս մասին ասվում է Վանո Մերաբիշվիլու գործով Ստրասբուրգի դատարանի կողմից կայացված որոշման մեջ, որի մամլո հաղորդագրությունը տարածել է Եվրոպայի մարդու իրավունքների պաշտպանության դատարանը:
Դատարանի պաշտոնական կայքէջում հրապարակված մամլո հաղորդագրության համաձայն, Ստրասբուրգի դատարանի մեծ պալատը նախկին վարչապետ և ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլու գործով միաձայն պարզել է, որ Մերաբիշվիլու ձերբակալությամբ կամ նախնական կալանքով չի խախտվել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջ կետը:
«Դատարանը չի պարզել, որ Վանո Մերաբիշվիլու նախնական կալանքը հիմնականում կապված էր նրան՝ Վրաստանի քաղաքական բեմից հեռացնելու հետ: Սակայն դատարանը նախնական ձերբակալության ընթացքում նրան բանտախցից գաղտնի դուրս բերելու և գիշերը հարցաքննելու փաստը համարել է հաստատված»,- նշված է Ստրասբուրգի դատարանի որոշման մեջ:
Նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլուն բանտից հանելու դրվագի շուրջ Եվրպայի մարդու իրավունքների դատարանը Վանո Մերաբիշվիլին՝ Վրաստանի դեմ գործով որոշումը հայտարարել է այսօր: