Սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար կլինի բոլորի համար մինչև նոյեմբերի 22-ը
Սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար կլինի բոլորի համար մինչև նոյեմբերի 22-ը: Այս մասին տեղեկատվությունը հրապարակված է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կայքում։
Ամբողջ երկրում սեզոնային գրիպի պատվաստումն անվճար է 6 ամսականից։ Ցանկացողները ծառայությունը կստանան պատվաստման գործընթացում ընդգրկված շուրջ 400 բուժհաստատություններում։
Իմունականխարգելման պետական ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել «Sanofi Pasteur» չորս բաղադրիչ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ, որը ԱՀԿ-ի կողմից առաջարկվող պատվաստանյութերից է։
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնը սեպտեմբերի վերջին սկսել է պատվաստումները։ Առաջին փուլում ծառայությունները ստացել են հիվանդության բարդությունների բարձր ռիսկ ունեցող անձինք։ Մինչև նոյեմբերի 22-ը բոլորի համար պատվաստումն անվճար կլինի:
Գրիպի դեմ պատվաստման ծառայություններ մատուցող հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ հղումով։