Ողջ հանրապետությունում սեզոնային գրիպի դեմ պատվաստումն անվճար է վեց ամսականից, հայտնում է Առողջապահության նախարարությունը։
«Ցանկացողը ծառայություններ կստանա պատվաստման գործընթացում ընդգրկված շուրջ 400 բուժհաստատություններում։ Իմունականխարգելման պետական ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել Sanofi Pasteur չորս բաղադրիչ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ, որը ԱՀԿ-ի կողմից առաջարկվող պատվաստանյութերից է։
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնները պատվաստումները սկսել են սեպտեմբերի վերջին։ Առաջին փուլում ծառայություններ են ստացել հիվանդության բարդությունների բարձր ռիսկ ունեցող մարդիկ։ Մինչև նոյեմբերի 15-ը պատվաստումն անվճար կլինի բոլոր ցանկացողների համար»,- նշված է Առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ։