Սեզոնային գրիպի դեմ անվճար պատվաստումները շարունակվում են: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իմունականխարգելման պետական ծրագրի շրջանակներում ցանկություն ունեցողները պատվաստանյութն ընդունելու հնարավորություն ունեն ամբողջ երկրում։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ առաջին փուլում անվճար պատվաստում են արվել այն խմբերին, որոնց մոտ հիվանդության բարդությունների բարձր ռիսկ կա։
«Ծրագիրն ընդլայնվել է, և նույնիսկ նրանք, ովքեր չեն պատկանում ռիսկային խմբերին, հնարավորություն ունեն անվճար պատվաստվել սեզոնային գրիպի դեմ։ Առողջապահության նախարարությունը իմունիզացիայի պետական ծրագրի համար գնել է «Abbott Biologicals B.V.»-ի չորս բաղադրիչ պատվաստանյութի 200 000 դեղաչափ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից առաջարկվածներից է և հարմարեցված է գրիպի սեզոնին սպասվող շտամներին:
Պատվաստումը հնարավոր է ծառայություն մատուցող ցանկացած բուժհաստատությունում վեց ամսականից և շահառուների համար լիովին անվճար է։ Հաստատությունների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ»,- ասված է առողջապահության նախարարության տեղեկատվության մեջ։