Սեզոնային գրիպի անվճար պատվաստումը բոլորի համար կշարունակվի մինչև դեկտեմբերի 10-ը
Մինչև դեկտեմբերի 10-ը գրիպի դեմ պատվաստումն անվճար կլինի բոլոր ցանկացողների համար. Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Ցանկացողները ծառայությունը կստանան պատվաստման գործընթացում ընդգրկված շուրջ 400 բուժհաստատություններում։
Իմունականխարգելման պետական ծրագրի շրջանակներում Վրաստանը ձեռք է բերել Sanofi Pasteur չորս բաղադրիչ պատվաստանյութի 200 հազար դեղաչափ, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկած պատվաստանյութերից է։
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնները պատվաստումները սկսել են սեպտեմբերի վերջին։ Առաջին փուլում ծառայությունը ստացել են հիվանդության բարդությունների բարձր ռիսկ ունեցող անձինք, իսկ նոյեմբերի 5-ից նոյեմբերի 22-ը պատվաստումը դարձել է անվճար բոլոր ցանկացողների համար։ Ավելի ուշ այս ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 30-ը։ Առողջապահության նախարարության որոշմամբ՝ դեկտեմբերի 5-ից դեկտեմբերի 10-ը պատվաստումն անվճար կլինի բոլոր ցանկացողների համար։