Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ Վրաստանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ջավախեթիի բարձրավանդակում
Սեյսմիկ մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ Վրաստանում տեղի ունեցած 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Ջավախեթիի բարձրավանդակում:
Ըստ սեյսմոլոգ Մանանա Ձմանաշվիլիի՝ համեմատած նախորդ ամառ գրանցված երկրաշարժերի հետ, այսօրվա ցնցումները համեմատաբար ուժեղ էին։ Նրա խոսքով, սպասվում են կրկնվող թույլ ցնցումներ, ինչպես սովորաբար լինում է ուժեղ երկրաշարժերից հետո։
«Ամռան ընթացքում (հունիս, հուլիս, օգոստոս) տեղի ունեցած երկրաշարժերը միջին կարգի էին, իսկ այս երկրաշարժը արդեն զգալիորեն ուժեղ էր։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Ջավախեթիի բարձրավանդակում։ Այս րոպեին գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնություն։ Բավականին լուրջ երկրաշարժ է: Փլուզումների մասին մենք տեղեկություն չենք ստանում։ Քաղաքը բավականին լավ զգաց ցնցումները: Ինչ վերաբերում է կրկնությանը, ապա դա հավանական է, և կարող են թույլ իմպուլսներ լինել»,- ասել է Մանանա Ձմանաշվիլին։
Վրաստանում երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 22:25-ին։ Երկրաշարժի ուժգնությունը, ըստ վերջին տվյալների, կազմել է 6,2 մագնիտուդ։