Սևծովյան տարածաշրջանում կապը մեր առաջնահերթությունն է, ԵՄ-ն կշարունակի աջակցել տարածաշրջանին նոր կորոնավիրուսի դեմ պայքարում և ավելի շատ պատվաստանյութեր տրամադրելու հարցում. Օլիվեր Վարհեյ
Սևծովյան տարածաշրջանում կապը մեր առաջնահերթությունն է, ԵՄ-ն կշարունակի աջակցել տարածաշրջանին նոր կորոնավիրուսի դեմ պայքարում և ավելի շատ պատվաստանյութեր տրամադրելու հարցում. Օլիվեր Վարհեյ

Սևծովյան տարածաշրջանում կապը մեր առաջնահերթությունն է»,- Twitter-ում գրել է ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։

Վարհեյն ասում է, որ Եվրամիությունը կշարունակի աջակցել տարածաշրջանին նոր կորոնավիրուսի դեմ պայքարում և ավելի շատ պատվաստանյութեր տրամադրելու հարցում:

«Այսօր ես հանդիպել եմ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացման և Վրաստանի համար բացահայտված առաջատար նախաձեռնությունները: Սևծովյան տարածաշրջանում կապը մեր առաջնահերթությունն է։ Եվրամիությունը կշարունակի աջակցել տարածաշրջանին նոր կորոնավիրուսի դեմ պայքարում և ավելի շատ պատվաստանյութեր տրամադրելու հարցում»,- գրել է Եվրամիության հանձնակատար Օլիվեր Վարհեյը։