Սևերոդոնեցկի քաղաքապետն ասում է, որ ուկրաինական զորքերը լքել են քաղաքը, իսկ խաղաղ բնակիչները մնում են «Ազոտ» գործարանի տարածքում

18:06, 25.06.2022

Սևերոդոնեցկի քաղաքապետ Ալեքսանդր Ստրյուկի խոսքով՝ ուկրաինացի զինվորները լքել են քաղաքը, իսկ խաղաղ բնակիչները մնում են «Ազոտ» գործարանի տարածքում։

Ալեքսանդր Ստրյուկի խոսքով՝ ուկրաինական բանակը անցել է ավելի պատրաստված ու ամրացված դիրքեր։ Այդ մասին տեղեկություն է տարածում «BBC»-ն։

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր շտաբը հայտնել էր, որ նրանք չեն հայտնում ուկրաինացի զինվորների գտնվելու վայրը։

Ստրյուկը նաև ասում է, որ քաղաքացիները մնում են «Ազոտ» գործարանի տարածքում։ Ավելի վաղ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ 900 խաղաղ բնակիչ լքել է գործարանը, մինչդեռ գործարանը վերահսկվում է ռուսների կողմից։

Սակայն «BBC»-ն նշում է, որ չի կարողանում ճշտել պատերազմի մասնակից կողմերի տարածած տեղեկատվությունը։

Նմանատիպ