Սև ծովում ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններ են ընթանում
Սև ծովում շարունակվող ՆԱՏՕ-ի ռազմածովային «Sea Wind 2022» զորավարժություններին մասնակցում է 11 երկիր։
Ռազմական զորավարժությանը մասնակցել են Բուլղարիայի, Ալբանիայի, Բելգիայի, Հունաստանի, Իտալիայի, Լատվիայի, Լեհաստանի, Ռումինիայի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի ռազմածովային հրամանատարության 24 մարտական և օժանդակ նավ և նավակ, հինգ ինքնաթիռ, չորս ուղղաթիռ և 1390 զինվոր։
Սա ՆԱՏՕ-ի առաջին լայնածավալ զորավարժությունն է Սև ծովում Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր։