Սև ծովում՝ Ռումինիայի տարածքային ջրերից դուրս, նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել

18:13, 05.10.2026

Սև ծովում՝ Ռումինիայի տարածքային ջրերից դուրս, նավի վրա բռնկված հրդեհի հետևանքով երկու մարդ է զոհվել, 11-ին հաջողվել է փրկել:

Այս մասին տեղեկատվությունը, հղում անելով Ռումինիայի իշխանություններին, տարածում է «Ռոյթերսը»:

Ռումինիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նավը խորտակման վտանգի առջև էր:

Երկրի ծովային վարչության հայտարարության համաձայն՝ միջադեպը կապված է Royad Mammadov նավի հետ: Հրդեհի առաջացման պատճառի վերաբերյալ մանրամասները դեռևս անհայտ են:

Ռումինական մեդիայի տեղեկացմամբ՝ նավը թուրքական էր և հացահատիկ էր փոխադրում:

Նմանատիպ