Սև ծովի առափնյա գոտում, Աջարիայի, Գուրիայի և Սամեգրելոյի տարածում 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ է:
ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության տեղեկությամբ, բարձրացվել են կարմիր դրոշները և փրկարարները հանգստացողներին զգուշացնում են, չմտնել ջուրը:
Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը հանգստացողներին կոչ է անում, ենթարկվել փրկարարների հրահանգներին և պահպանել անվտանգության նորմերը, փոքրահասակ երեխաներին չթողնել առանց ուշադրության, չմտնել ջուրը ոգելից խմիչքի ազդեցության տակ և խումհարի ժամանակ:
Գերատեսչության տեղեկությամբ, երբ լողալը լինի թույլատրելի, կբարձրացվեն սպիտակ դրոշներ: