Սև ծովը կենսական տարածաշրջան է, որտեղ մենք ունենք երեք դաշնակիցներ, ինչպես նաև մերձավոր գործընկերներ՝ Ուկրաինան և Վրաստանը. Ենս Ստոլտենբերգ
Սև ծովը ՆԱՏՕ-ի համար կենսական ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է, որտեղ մենք ունենք ՆԱՏՕ-ի երեք դաշնակիցներ և մեր մոտ գործընկերներ՝ Ուկրաինան և Վրաստանը, – այս մասին Ռումինիա կատարած պաշտոնական այցի ժամանակ ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը։
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ն հավատարիմ է երկխոսությանը և քաղաքական լուծմանը, սակայն ՆԱՏՕ-ն զիջումների չի գնա հիմնարար սկզբունքների շուրջ։
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է։ Մեր խնդիրն է պահպանել խաղաղությունը: Մենք պետք է համոզվենք, որ որևէ թյուրիմացություն կամ սխալ հաշվարկ չլինի Ռումինիային և ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցներին պաշտպանելու մեր պարտավորությունների և պատրաստակամության վերաբերյալ։ Սա առավել կարևոր է Ուկրաինայում և նրա շրջակայքում, ինչպես նաև Ռուսաստանի կողմից սևծովյան տարածաշրջանում անօրինական ռազմական ուժեղացման համատեքստում: Սև ծովը ՆԱՏՕ-ի համար կենսական ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է, որտեղ մենք ունենք ՆԱՏՕ-ի երեք դաշնակից ափամերձ պետություններ, ինչպես նաև մերձավոր գործընկերներ՝ Ուկրաինան և Վրաստանը: Այսպիսով, այս տարածաշրջանի անվտանգությունը շատ կարևոր է ՆԱՏՕ-ի համար։ Մենք հավատարիմ ենք երկխոսությանը և քաղաքական լուծմանը, սակայն ՆԱՏՕ-ն չի գնա հիմնական սկզբունքների շուրջ զիջումների։
Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ընտրելու իր ճանապարհը: Մենք կպաշտպանենք մեր դաշնակցին և չեն լինի առաջին և երկրորդ կարգի անդամներ: Կան միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցներ՝ որպես ամբողջություն»,- ասել է նա։